Ձեր անձնական համակարգիչը վիրուսներից և զանազան վնասակար օբյեկտներից պաշտպանելու համար Դուք կարող եք պարբերաբար ստուգել Ձեր համակարգիչը ծրագրերի* միջոցով, որոնք կարող եք բեռնել հետևյալ հասցեներից.
* Ուտիլիտներն անվճար են միայն սեփական
տնային համակարգիչը բուժելու համար:
Հիշեցնում ենք, որ տվյալ ուտիլիտները նախատեսված են վարակված համակարգիչը բուժելու համար, և համակարգչի բուժումն ավարտելուց հետո ծրագրերը պետք է հեռացվեն կոշտ սկավառակից և փոխարինվեն լիարժեք հակավիրուսով, որն կապահովի Ձեր համակարգչի մշտական պաշտպանությունը:
«ԱրմենՏել» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) պատասխանատվություն չի կրում որևէ կորստի և/կամ վնասի համար (ներառյալ, բայց չսահմանափակելով անձնական համակարգչի տեղեկատվության և/կամ ծրագրային ապահովման ամբողջական կամ մասնակի կորստի, կոմերցիոն կամ արտադրական գործունեության ընդհատման, գործնական տեղեկատվության կորստի հետ կապված կորուստները և/կամ վնասը, և այլ գույքային վնասներ), որոնք առաջանում են վերոնշյալ ծրագրերի կիրառման կամ կիրառման անհնարինության հետ կապված:






